image

Քոչարեան պիտի չմասնակցի «Հայաստան» Հիմնադրամի գլխաւոր խորհուրդի նիստին

Քոչարեան պիտի չմասնակցի «Հայաստան» Հիմնադրամի գլխաւոր խորհուրդի նիստին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարյանը ֆէյսպուքեան էջով գրած է չմասնակցելու պատճառին մասին․

«Յարգելի հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել չմասնակցել ս.թ. Նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառուած է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարութեանը փոխանցուած եւ աուդիտորական ընկերութեան կողմից չհաստատուած ծախսերի ծախսագրման հաստատումը:

Հաշուի առնելով Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծուած եւ այդ փոխանցուած միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի ստեղծումը, գրութիւն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը յետաձգելու առաջարկով, որին արձագանգ այդպէս էլ չի եղել:

Գրութիւն եմ ուղարկել նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ կառավարութեան եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներին՝ նոյն առաջարկով: Համահայկական հիմնադրամի նման ձեւով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կը հասցնի այս խոշորագոյն համահայկական կառոյցի համբաւին եւ հետագայ գործունէութեանը:

Նման միջոցառման մասնակցելու եւ փաստացիօրէն՝ դրան յանցակից դառնալուն արդարացում չկայ: Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառոյցին եւ մեր ազգային նպատակների իրագործմանը»: