image

Քամպոտիան եւ Թաիլանտը հրադադար պիտի հաստատեն

Քամպոտիան  եւ Թաիլանտը  հրադադար պիտի հաստատեն

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարները համաձայնության են եկել անհապաղ ու առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող բանակցությունների արդյունքներով որոշվել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի հուլիսի 29-ից։

Հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով կան ինչպես զոհեր ու վիրավորներ, այնպես էլ մեծաթիվ փախստականներ երկու կողմերում էլ։ «Ընդհանուր առմամբ երկու կողմում կա 300 հազար փախստական։ Կամբոջայի կողմից կա 140 հազար, իսկ Թաիլանդի կողմից՝ 160 հազար»,- ասել է նա։

Ավելի վաղ Թաիլանդի կառավարությունից հայտնել էին, որ Կամբոջային սահմանակից տարածքներում զինված հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և 8 զինծառայող, ևս 140 մարդ վիրավորվել է։

Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով տեղի էին ունեցել զինված բախումներ։