image
Հրատապ լուրեր:

Փոքրիկ Աշոտիկ. Իրենք սիրիահայ չեն, իրենք հայահայ են

Փոքրիկ Աշոտիկ. Իրենք սիրիահայ չեն, իրենք հայահայ են

Ճանաչված լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը գրում է.


Թոռնիկիս` Աշոտիկի մանկապարտեզի խմբում սիրիահայ երկու եղբայրներ կան: 
Մի օր աղջիկս տանը խոսակցության ժամանակ գործածում է սիրիահայ բառը: Աշոտիկը հարցնում է.
- Մամա', ի՞նչ է նշանակում սիրիահայ:
Աղջիկս ոնց կարողանում բացատրում է, հետո, որպեսզի ավելի հասկանալի լինի, ավելացնում է.
- Ձեր խմբի Սարո և Սերո եղբայրները սիրիահայ են:
Աշոտիկին այդ բացատրությունը համոզիչ չի թվում, մտածում-մտածում է և ասում.
- Չէ', մա'մ, իրենք սիրիահայ չեն, իրենք ՀԱՅԱՀԱՅ են: