ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան իր ֆէյսպուքեան էջով հետեւեալ գրառումը ըրած է․
«Ոմանց կողմից գեներացուող «դաւաճան իշխանութեան» ռիտորիկան ամենեւին էլ կորսուած հայրենիքի ցաւի ձայնարկումը չէ: Դա շատ լրջօրէն մտածուած եւ երկա՜ր տարիներ նախապատրաստուած հիպրիտային պատերազմի դրուագ է:
2018 թուականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգաւորման բանակցային թղթերը, այդ նոյն ուժերը փսփսում էին, թէ մեր իշխանութիւնը պատրաստւում է յանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառութեան մէջ էր դրւում:
Նպատակը մէկն էր, որ եթէ/երբ գայ Արցախի ու Հայաստանի շահերը զէնքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատաւատ հնչի միտքը, թէ կռիւն ու պայքարն անիմաստ են, ամէն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականութիւնը, զինուորի մոթիվացիան ու կամքը կոտրուի: Իսկ մինչ հնարաւոր պատերազմը՝ թուլանայ երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:
Նման կոմպինացիաները, ի հարկէ, կառուցւում են դրսի եւ ներսի ուժերի սերտ համագործակցութեամբ, եւ ներսում նմանատիպ խօսոյթները ձեւաւորողները շատ յաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետեւ ամէնը մատուցւում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախաւային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելութիւնը, որ հիմնուած է արտաքին ուժերի հետ փոխշահաւէտ համագործակցութեան վրայ: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանութիւն:
2020-2021 թուականներին առաջին մասը ստացուեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպէս տեսնում էք, ներքին «հայրենասէրները» չեն հանդարտւում, որովհետեւ նրանց արտաքին գործընկերները առաքելութիւնը աւարտած չեն համարում:
Այստեղ տեղին է քննադատութիւնը կառավարութեան եւ պետական մարմինների հասցէին: Իսկ ինչո՞ւ չէք կանխում. Ի հարկէ, կան տասնեակ գործօններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածութեան աստիճանն է:
Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականութեան եւ պետական ինստիտուտների կայացածութեան ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականութեան եւ պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:
Թերեւս՝ շարունակելի…»։