image

Փաշինեան-Գասպարեան վէճի նոր մանրամասնութիւններ

Փաշինեան-Գասպարեան վէճի նոր մանրամասնութիւններ

 

Օնիկ Գասպարյան - նիկոլ Փաշինեան վէճը նոր զարգացումներ կը ստանայ։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը:

 

Ան, մասնաւորապէս, նշած է. «Նիկոլը հանրութեանը եւս մէկ անգամ խաբելու համար «հրապարակում է» ԱԽ գաղտնի արձանագրութիւններ։ Գասպարեանը պնդում է, որ դրանք կրճատ հատուածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակուեն ձայնագրութիւններն ամբողջութեամբ։

Նիկոլն ասում է, որ Գասպարեանը իբր թէ իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափոյթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձեւ է անում, թէ մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։ Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրեակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի թեքսթով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել եւ դադարեցնել պատերազմը։

Ի՞նչ է ուզում Նիկոլը։ Երեւի ինչ-որ մէկը նրան յուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»։