image
Հրատապ լուրեր:

Հայկական Մաժինոյի գիծը

 Հայկական Մաժինոյի գիծը

Սակայն, ամենավատն այն է, որ Ֆրանսիան ընկել էր այս հասարակական անդունդը մեծ հաղթանակի արդյունքում, իսկ մենք՝ մեծ պարտության։ «Խաղաղություն ամեն գնով» օրակարգը հասնելու է իր նպատակին, և մենք, տալով ամեն հնարավորը՝ ստանալու ենք խաղաղություն, որում, սակայն Հայաստանի համար տեղ չի լինի։ Ու հենց այս մոլուցքների լույսի ներքո պետք է նշել մեր «Մաժինոյի գծի» մասին, որը, սակայն, ունի իր առանձնահատկությունները։ Նախ, այն նյութական չէ, այլ պատրանքային գաղափար է։ Կարելի է նշել TRIPP-ը, ԵՄ-ին անդամակցության ճանապարհը և այլ երևույթներ, որոնց հավաքական ամբողջությունը կատարում է «Հայկական Մաժինոյի գծի» գործառույթը։ Ցավոք, իրականությունն անտեսելը բավականին թանկ հաճույք է ազգերի համար։ Թմրանյութի պես այն սփոփում է ցավը, կտրում իրականությունից ու խնդիրներից, բայց փոխարենը քամում է օրգանիզմի կյանքը՝ դատապարտլով դրան անէացման։ Մենք բոլորս փակել ենք մեր աչքերն ու բերանները՝ հրաժարվելով տեսնել խնդիրն ու այն բարձրաձայնել։ Մենք փակվել ենք անվտանգության պատրանքը տրամադրող թղթյա գաղափարների հետևում՝ ակնկալելով, որ դրանք կդիմադրեն հակառակոռդի սրի հարվածին։ Մենք մեր վահանը նետել ենք ձորը, իսկ դրա փոխարեն վերցրել ենք վարդեր ու շերեփներ։ 

Ավաղ՝ շերեփն այսօր էլ թղթյա է։ 

 

1919 թվականին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Հաղթանակած Ֆրանսիան պահանջեց տապալված Գերմանիայի համար հաստատել խաղաղության ծանր պայմաններ, որոնք ոչ միայն կոչված էին հաղթանակածի նյութական պահանջները բավարարելուն , այլև՝ նվաստացնելու պարտված հակառակորդին։

Պատերազմին հաջորդեց Խենթության տասնամյակը (այդպես էին ֆրանսիացիներն անվանում տասնիններորդ դարի քսանական թվականները)։ Այդ տարիներին ֆրանսիական հասարակությունը ամենից շատ ձգտում էր մոռանալ պատերազմական ծանր օրերը՝ տրվելով զվարճանքին ու վայելքներին։ Պատերազմի պատճառած վերքերը ծածկվեցին փարիզյան նորաձևության լավագույն գործվածքներով։

Փարիզը դարձավ Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Ողջ աշխարհի արվեստագետներն ու մտավորականները ձգտում էին միանալ աննախադեպ աշխուժություն ստացած ֆրանսիական բոհեմայի կյանքին։ Նոր Փարիզն ու նոր կյանքը ազդարարվեցին մշակութային և ճարտարապետական փոփոխություններով։ Այդպես, վերջնականապես փլուզվեցին դեռևս միջնադարից պահպանված ամրաշինական կառույցները, դրանց մնացորդները, իսկ Էֆելյան աշտարակը դադարեց համարվել տգեղություն՝ դառնալով Փարիզի նոր խորհրդանշը։ Քաղաքում բացվեցին անթիվ գիշերային ու ջազային ակտումբներ, մատչելի ու էլիտար սրճարաններ և ռեստորաններ, որոնք, այնուամենայնիվ, դժվարությամբ էին սպասարկում հաճախորդների ահռելի հերթերին։ Բոհեման, իր հերթին, տարված էր մոլախաղերով, իսկ Սենի ափերը գիշերը լուսավորված էին ոչ թե լապտերներով, այլ պարային ակումբների նեոնային լույսերով։ Փարիզում գործունեություն էին ծավալում շուրջ հազար հինգ հարյուր բորդելներ։

Անցյալում էին և ընդունված բարոյական արժեքները։ Կանայք ու աղջիկները սկսեցին կարճ կտրել մազերը, օգտագործել ծխախոտ, հագնել կարճ կիսաշրջազգեստներ ու լսել ջազ, ինչը կոնսերվատիվ աշխարհի տեսանկունից թույլատրելի վարքագիծ կարող էր համարվել միայն մարմնավաճառների համար։ Այս մասով հատկանաշական են այդ տարիներին Փարիզում գտնվող ռուս էմիգրանտ Ռոման Գուլի խոսքերը, ով գրում էր որ․ «(...) ֆրանսիացիները չափազանց ազատված են պարտավորություններից, որոնցից իրենց ազատում է բարուրից ի վեր կեղծ հասկացված ու թունավոր ընկալված «ազատությունը», աշխարհական հասկացվող ժողովրդավարությունը (...)»։ Այս ամենի արդյունքում տուժեց դեմոգրաֆիան։ Մասնավորապես, 1921 թվականին 38,8 միլիոն բնակչություն ունեցող Ֆրանսիան 1936 թվականին ուներ շուրջ 41 միլիոն բնակչություն։ Այսինքն՝ 15 տարում բնակչության աճը կազմել էր շուրջ 2-2,5 միլոին մարդ։ Ֆրանսիան չէր ուզում երեխա ծնել, այն ուզում էր լավ ապրել։ Դա էր ֆրանսիական հասարակության հավաքական հոգեվիճակը։

Մյուս կողմից, այս ցոպ ու շվայտ իդիլիան ուղեկցվում էր ազգային անտվանգությանը սպառնացող գործոններով։ 1930-ականններին ծավալված ֆինանսական ճգնաժամը առավել վատթարացրերց Ֆրանսիայի տնեսական վիճակը և ստիպեց ֆրանսիացիներին ընտրել սոցիալիստական իշխանություն, որի բարեփոխումները, սակայն, դուրեկան չէին արդյունաբերական և այլ կապիտալիստական ակտորներին։ Արդյունաբերությունը տապալվեց։ Սկսկվեց կապիտալի փախուստ, և Ֆրանսիան կորցրեց շուրջ 100 միլիադր ֆրանկ, ինչը ուղղակի աներևակայելի գումար էր այդ տարիների համար։ Կուսակցությունները մեծամասամբ պոպուլիստական էին և խոսում էին նրանից, ինչը հետաքրքրում էր լայն զանգվածներին։ Կենսականն անտեսվում էր։ Առաջացել ու պահպանվում էր քաղաքական իշխանության խորը ճգնաժամ։ Մասնավորապես, 1920 թվականի հունվարից մինչև 1939 թվականի սեպտեմբեր Ֆրանսիական կառավարությունը փոխեց 42 կաբինետ։

Կառավարման ու քաղաքականության մշակման խնդիրների պայմաններում առավել անտեսվում էր հենց ռազմական արդյունաբերությունը։ 

Այդպես, 1937 թվականին Ֆրանսիան ամսական արտադրում էր շուրջ 38 ինքնաթիռ, մինչ դեռ Գերմանիան ամսական արտադրում էր շուրջ 1000 ինքնաթիռ։ Ֆրանսիական բանակը զգում էր նորագույն սպառազինության սուր քաղց՝ հիմնվելով արդեն հնացած տանկերի ու հրանոթների օգտագործմամաբ պաշտպանվելու գաղափարի վրա։ Ֆրանսիական տանկերը առավելագույնը կարողանում էին անցնել 60 կիլոմետր, իչնչը բացառում էր հարձակողական գործողությունների վարումը՝ սահմանափակելով բանակը պաշտպանողական մարտերով։ Առավել հետաքրքրական է, որ արդիական ռազմական մարտավարության գաղափարը մշակվել էր հենց ֆրանսիացի գնդապետ Շարլ դը Գոլի կողմից, ում՝ ռազմարվերստին նվիրված աշխատությունը թարգմանվել էր գերմաներեն ու ծառայում էր Գերմանիայի բանակաշինության հենքը, մինչ դեռ Ֆրանսիան անտեսում էր իր իսկ տաղանդավոր ռազմական տեսաբանին։

Ֆրանսիացիների անպատասխանատու ու անհեռատես ապրելակերպի շարունակականությունը, սակայն, պետք է ունենար որևէ երաշխիք։ Այդպիսի երաշխիքի դերը կատարում էր Ֆրանսիայի ու Գերմանիայի սահմանային հատման ողջ երկայնքով կառուցված ամրաշինական կառույցների ապշեցնող համալիրը, որը կոչվում էր Մաժինոյի գիծ։ 

 

 

Ռազմական տեսանկյունից այն անհնարին էր գրավել հանդիպակաց գրոհի միջոցով։ Դրա ամրության մասին առավել լավ խոսում է այն փաստը, որ Գերմանիան Մաժիդնոյի գիծը գրավելու համար արտադրել էր հատուկ հրանոթ, որի միայն արկը կշռում էր շուրջ 7,1 տոննա։ Այդ ահռելի ամրաշինական կառույցը կարողացավ համոզել Ֆրանսիային որ պատերազմից պետք չէ վախենալ։ 

Միևնույն ժամանակ, աննախադեպ էր խաղաղության կողմնակիցների ազդեցությունը, ովքեր պահանջում էին խախաղություն ցանկացած գնով։ Սակայն, բոլոր պատրանքները թոթափվեցին գերմանական հարվածի առաջին իսկ պահին։ Մաժինոյի գիծը չաշխատեց, քանզի այն հեշտությամբ շրջանցվեց Բելգիայի տարածքով հարված հասցնելու միջոցով։ Ընդամենը 44 օրվա ընթացքում Ֆրանսիան տապալվեց, իսկ Փարիզը օկուպացվեց Գերմանական բանակի կողմից։

Այս պարտությունն ուներ խորքային պատճառներ, որոնցից մի քանիսը նկարագրվել են վերը, սակայն ամենակարևոր գործոնն այն էր, որ ֆրանսիացիները ուղղակի չէին ցանկանաում պատերազմել։ Անգամ թշնամու հարձակումը չփոխեց դա։

Գերմանիան հայտարարում էր զորակոչային բանակի ստեղծման մասին, իսկ Ֆրանսիան կրճատում էր ռազմական ծախսերը։ Գերմանիան զինվում էր, իսկ Ֆրանսիան ցանկանում էր լավ ապրել։

Գաղտնիք չէ, որ սոցիալական ապահովվածությունը մարդկանց վերածում է ռազմական ծառայությանը ոչ պիտանի զանգվածի, որը անգամ պատրաստ չէ զենք վերցնել սեփական տունը պաշտպանելու համար։ Երբ հայտարարվեց համատարած մոբիլիզացիա, Ֆրանսիացիներից շատերը փախան երկրի հարավային շրջաններ։

Ֆրանսիացի փիլիսոփա Ռայմոն Արոն գրում էր․ «(...) այն, ինչը չէր կարող բոլորիս չզարմացնել, դա դեմոկրատիայի կաթվածահարության և Գերմանիայի զարմացնող վերածննդի միջև կոնտրաստն էր։ Ի՞նչ կառավարություն կարող էր ելք գտնել պառլամենտական դավադրություններով տարված ու իրականության աչքերի մեջ նայել չցանկացող կուսակցությունների անդադար պայքարից։ Ծնելիության անկում, արտադրության նվազում, ազգային կամքի տապալում։ Երբեմն պատահում էր մտածել, իսկ  երբեմն էլ բարձրաձայնել, որ, եթե Ֆրանսիայի փրկությունը պահանջում է ավտորիտար ռեժիմ, ապա թող այն գա։ Կհաշտվենք դրա հետ՝ ատելով այն   (...)»։

Այսպես, Ֆրանսիայի պատմության այս փուլը կարող է բազում դասեր տալ մեզ՝ հայերիս։ Չէ՛ որ մենք էլ ենք ամենից վեր դասում լավ ապրելը, չէ՛ որ հենց մեր կառավարությունն է, որ թշնամու զինվելու և մարտական ոգով սնուցվելու այս օրերին կերակրում է մեզ խաղաղության արբեցնող մոլուցքը։

Մեր հասարակությունը վախենալու աստիճանի հիշեցնում է նախապատերազմական ֆրանսիական հասարակությունը։ Մեզ բնորոշ են նույն արատներն ու նույն աշխարհայացքը։ Մեր բարոյական արժեքները նույն կերպ վերանում են թերի ընկալված ազատության ու ժողովրդավարության ազդեցության ներքո։ Կուսակցությունները տարված են ընտրություններով ու դավերով, այլ ոչ ազգապահպանման խնդրով։ Խոսել այն մասին, որ Հայաստանի անվտանգության հարցը լուծված չէ՝ ապարդյուն ու անգամ վտանգավոր գործունեություն է։

Սակայն, ամենավատն այն է, որ Ֆրանսիան ընկել էր այս հասարակական անդունդը մեծ հաղթանակի արդյունքում, իսկ մենք՝ մեծ պարտության։ «Խաղաղություն ամեն գնով» օրակարգը հասնելու է իր նպատակին, և մենք, տալով ամեն հնարավորը՝ ստանալու ենք խաղաղություն, որում, սակայն Հայաստանի համար տեղ չի լինի։ Ու հենց այս մոլուցքների լույսի ներքո պետք է նշել մեր «Մաժինոյի գծի» մասին, որը, սակայն, ունի իր առանձնահատկությունները։ Նախ, այն նյութական չէ, այլ պատրանքային գաղափար է։ Կարելի է նշել TRIPP-ը, ԵՄ-ին անդամակցության ճանապարհը և այլ երևույթներ, որոնց հավաքական ամբողջությունը կատարում է «Հայկական Մաժինոյի գծի» գործառույթը։ Ցավոք, իրականությունն անտեսելը բավականին թանկ հաճույք է ազգերի համար։ Թմրանյութի պես այն սփոփում է ցավը, կտրում իրականությունից ու խնդիրներից, բայց փոխարենը քամում է օրգանիզմի կյանքը՝ դատապարտլով դրան անէացման։ Մենք բոլորս փակել ենք մեր աչքերն ու բերանները՝ հրաժարվելով տեսնել խնդիրն ու այն բարձրաձայնել։ Մենք փակվել ենք անվտանգության պատրանքը տրամադրող թղթյա գաղափարների հետևում՝ ակնկալելով, որ դրանք կդիմադրեն հակառակոռդի սրի հարվածին։ Մենք մեր վահանը նետել ենք ձորը, իսկ դրա փոխարեն վերցրել ենք վարդեր ու շերեփներ։ 

Ավաղ՝ շերեփն այսօր էլ թղթյա է։ 

 

 Արեն  Մարգարյան