Բեյրութում 1955 թվականից անցկացվող Բաալբեկի միջազգային փառատոնի ժամանակ այս տարվա ծրագրում արաբ նշանավոր երգչուհի Աբիր Նեհմեն, մի շարք ազգերի երաժշտական կատարումների շարքում, դուդուկի ուղեկցությամբ կատարել է «Սարերի հովին մեռնեմ» և «Կիլիկիա» երգերը:
Դասական, հոգևոր և մերձարևադարձային հնագույն երգերի մեկնաբանություններով հայտնի արաբ երգչուհին առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս հայկական երգերով: 36-ամյա երգչուհու ձայնագրությունների մեջ տեղ է գտել նաև «Ողջույն քեզ, Մարիամ» շարականի հայերեն կատարումը, իսկ նրա ձայնասկավառակներից մեկը մի քանի լեզուների կողքին կրում է նաև հայերեն «Աղոթքիս բույրը» անվանումը:
Ինչպես տեղեկանում ենք Լիբանանից, 9000 տարվա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության ավերակների վրա գտնվող Բաալբեկ նշանավոր վայրում (որ Տիգրան Մեծի ժամանակ կոչվել է Արև-Քաղաք) անցկացվող միջազգային փառատոնի ժամանակ (օգոստոսի 19) Աբիր Նեհմեի հայերեն կատարումները բարձր ընդունելության են արժանացել:
Երգչուհին՝ Բաալբեկ-2016 փառատոնին
Հայերեն կատարում՝ Աբիր Նեհմեի ձայնասկավառակից