168.am-ը Գրում է,Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը: Նախքան օրակարգը հաստատելը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված 50-ից ավելի անձինք հացադուլ էին հայտարարել: Նա նշեց, որ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և, պարզվել է, որ թյուր կարծիք կա, որ նրանք պահանջում են իրենց ազատ արձակել, սակայն նրանց պահանջ ուրիշ է և կոնցեպտուալ հարցն է՝ արդյոք ցմահ ազատազրկում նշանակո՞ւմ է դանդաղ մահապատիժ:Ըստ Փաշինյանի՝ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լսումներ կազմակերպել: Դիմելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովին՝ պատգամավորը կոչ արեց առաջիկայում խորհրդարանական լսումներ հրավիրել:ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հանձնաժողովը լսեց առաջարկը, իսկ ինքը կփորձի հնարավորինս տեղկատվություն ստանալ: