Հրատապ լուրեր:

Նիկոլ Փաշինյանը` Հայկ Կյուրեղյանի հետ հանդիպումից հետո

Նիկոլ Փաշինյանը` Հայկ  Կյուրեղյանի հետ հանդիպումից հետո

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել:

Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել:

Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն ասաց, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ:

Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն կզրկեն պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:

Որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը եւ արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները:

աղբյուր` Նիկոլ Փաշինյանի ֆեսյբուքյան էջ