image
Հրատապ լուրեր:

Մեծերը. Օմար Շարիֆ եւ Ատիս

Մեծերը. Օմար Շարիֆ եւ Ատիս

Ադիսը՝ Ադիս Հարմանդյանը, ճանաչված էր ոչ միայն հայության, այլ նաեւ՝ օտարների մեջ: Նրա տաղանդն ու գործը տարբեր ժամանակներում գնահատել են նաեւ օտար արվեստագետներ: 

Լուսանկարում՝ եգիպտացի աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆն ու հայ երգի անզուգական վարպետ Ադիս Հարմանդյանն են:  Օմար Շարիֆը, աշխարհահռչակ դերասան լինելով,  իր հետքն է թողել նաեւ հայության սրտում. նա նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը: Օմար Շարիֆը կյանքից հեռացել է 2015-ին, իսկ սեպտեմբերի 1-ին կյանքին հրաժեշտ տվեց Ադիս Հարմանդյանը...