image

Մեր ընդդիմադիր թեւն այլեւս չի խօսիր ԼՂ-ի, Կարսի մասին. այդ Իրական Հայաստանի յաղթանակի վառ վկայութիւնն է. Ալեքսանեան

Մեր ընդդիմադիր թեւն այլեւս չի խօսիր ԼՂ-ի, Կարսի մասին. այդ Իրական Հայաստանի յաղթանակի վառ վկայութիւնն է. Ալեքսանեան

Խիստ կ՚ողջունեմ, որ ԱԺ ընդդիմադիր թեւը լիովին ու ամբողջութեամբ ընդունած է ՀՀ գաղափարախօսութիւնը: Կատարելապէ՛ս: Մեր ընդդիմադիր թեւն այլեւս չի խօսիր Լեռնային Ղարաբաղի, չի խօսիր Կարսի, չի խօսիր այլ բաներու մասին, որոնք ՀՀ-էն դուրս են, կը խօսի միայն ՀՀ ներսի խնդիրներու մասին: Այդ մասին, այսօր՝ մայիս 12-ին, Ազգային ժողովէն ներս ՀՀ գլխաւոր դատախազի հաղորդման վերաբերեալ քննարկման ժամանակ ըսած է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը:

«Այնպէս որ, իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը ՀՀ-ում մի քանի ամսուայ ընթացքում տոտալ յաղթանակ տարաւ: Մեր ընդդիմութիւնն այդ յաղթանակի վառ վկայութիւնն է»,-ըսած է ան:

Ալեքսանեանի խօսքով,  նախապէս անձամբ ընդդիմութիւնը յորդորած է, որ գան իրական Հայաստանի դաշտ եւ խօսին իրական խնդիրներու մասին․ «Ողջունում եմ, որ դա սկսել էք անել, որ վերջապէս էլ չեք խօսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ էք թողել ու խօսում էք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արէք, խնդրում եմ»։