ԱՄՆ-ի մէջ Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակուած է վարչապետի գլխաւոր խորհրդական:
Նախագահի հրամանագրով Լիլիթ Մակունցն օրեր առաջ ետ կանչուած էր ԱՄՆ-ի մէջ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնէն:
12.05.2018-14.01.2019-ին Մակունցը եղած է ՀՀ մշակոյթի նախարար:
2018-ի դեկտեմբեր 9-ին ԱԺ պատգամաւոր ընտրուած է «Իմ քայլը» կուսակցութիւններու դաշինքի թիւ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ի մէջ Հայաստանի դեսպանն էր 2021-ի օգոստոսէն։