image

Ընթացիկ տարուան առաջին վեցամսեակին մեծ աճ գրանցած է Հայաստանէն Չինաստան արտահանումը

Ընթացիկ տարուան առաջին վեցամսեակին մեծ աճ գրանցած է Հայաստանէն Չինաստան արտահանումը

Հայաստանէն արտահանումը 2026-ի յունուար-յունիսին նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ դէպի Չինաստան աճած է 83,4 տոկոսով: Այդ մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը:

«Հայաստանից արտահանումը 2026 թ. յունուար-յունիսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ.

Չինաստան՝ աճել է 83,4 տոկոսով․

Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով․

Եւրոպական միութիւն՝ աճել է 80 տոկոսով»,- գրած է Պապոեանը: