image

Լեոնարդո Դի Կապրիոն ստացավ իր առաջին «Օսկարը»

Լեոնարդո Դի Կապրիոն ստացավ իր առաջին «Օսկարը»

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է կինոյի աշխարհում ամենահեղինակավոր ՝«Օսկար» մրցանակի դափնեկիրների անունները:

«Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության ժամանակ «Լավագույն դերասան» տիտղոսը շնորհվել է ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին՝ «Փրկվածը»՝ ֆիլմում ստանձնած դերակատարման համար: Նրա հետ նույն անվանակարգում մրցում էին Բրայան Կրենսթոնը, Մեթ Դեյմոնը, Էդի Ռեդմեյնը և Մայքլ Ֆասբենդերը: