image
Հրատապ լուրեր:

Կառավարութենէն 2 միլիառ դրամ ԼՂ-էն տեղահանուածներուն

Կառավարութենէն 2 միլիառ դրամ  ԼՂ-էն տեղահանուածներուն

Կառավարութիւնը պիտի յատկացնէ 2 միլիառ դրամ Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներու առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։

Կառավարութեան նիստին համապատասխան նախագիծը ներկայացուցած է ՀՀ աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Նարեկ Մկրտչեանը։ Նախարարի խօսքով՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներուն Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած անձանց պիտի տրամադրուի 50 հազարական դրամ։

«Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք յատկացնել 2 միլիառ դրամ 40 հազար շահառուի հաշուարկով»,- նշած է Մկրտչեանը։

Նախարարը յիշեցուցած է, թէ որոնք կրնան օգտուիլ այս ծրագրէն։

«Նախ ծրագրից կարող են օգտուել 100 հազար դրամ միանուագ աջակցութեան շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտուել նրանք, ում բանկային հաշիւներում հոկտեմբերի 2-ի դրութեամբ եղել է 2 միլիոն դրամից աւել գումար, Հայաստանի Հանրապետութեան պետական ռեգիստրում ունեցել են հաշուառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետութիւնից կամ նոյեմբերի 15-ի դրութեամբ բնակւում են հիւրանոցներում եւ հիւրատներում»,-ըսած է Մկրտչեանը։