image
Հրատապ լուրեր:

Կանադայում սիրիացիներից շատերը սարսափում են «նոր միջավայրի գաղափարից». լուսանկարներ

Կանադայում սիրիացիներից շատերը սարսափում են «նոր միջավայրի գաղափարից». լուսանկարներ

Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների:

Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ:

Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան մթերային շղթան» նրանցից շատերին աշխատանքի վերցրեց  Քվեբեկում և Օնտարիոյում, ներառյալ մի քանի տասնյակ հոգու՝ Տորոնտոյի իր տարածքներում՝ Ուարդենում և Էգլինտոնում, Սկարբորոյում և Միսսիսսոգայի իր մթերային խանութների մասնաճյուղերում:

«Ադոնիս» սուպերմարկետի հիմնադիրները՝ Էլի Շհահաբը, Ջորջ Ղրեյեբը և Ջամիլ Շհահաբը նույնպես ներգաղթյալներ են, որոնք այստեղ են եկել  Լիբանանի ճանապարհով, և նրանք էլ, մնացած շատերի նման, տուժել են մերձավոր արևելյան ճգնաժամից ու այժմ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Կանադայում սիրիացիների զանգվածային վերաբնակեցման ծրագրում»,-ասում է խանութի կառավարիչ Հանի Թաուիլը:

 

Store manager Hani Tawil moved here with his family from the war-ravaged Syrian city of Aleppo in 2012.

Հանի Թաուիլը

 

«Մեր նոր աշխատողները բոլորն էլ հմուտ են ու կրթված: Նրանք նախկինում իրավաբաններ, բժիշկներ և ինժեներներ են եղել: Այս մարդիկ բոլորն էլ այստեղ ինչ-որ տեղից պիտի սկսեն իրենց գործունեությունը, որովհետև ոչ ոք նրանց չի ճանաչում, իսկ նրանք կարիք ունեն գոյատևելու և որքան հնարավոր է շուտ դառնալու ինքնուրույն»,-նշում է Թաուիլը, որն ինքն էլ իր ընտանիքի հետ այստեղ է ժամանել 2012 թվականին՝ պատերազմից ավերված Սիրիայի Հալեպի քաղաքից: «Նրանք այստեղ տեղափոխվելու համար այլ ընտրություն չեն ունեցել: Բոլորն էլ հիանալի կենսաձև ունեցող մարդիկ են: Ինձ համար միևնույնն է: Իր չորրորդ տարեդարձին որդիս ասաց, որ չի ուզում մահանալ, ուզում է ֆոտոնկարիչ դառնալ: Ահա ինչու ես որոշեցի մեկնել այնտեղից: Մենք բոլորս էլ ավելի լավ ապագայի ենք արժանի»:

Իրենցից առաջ ժամանած տարբեր ներգաղթյալ խմբերի նման, սիրիացիներն էլ դեռևս անգլերենի հետ որոշակի խնդիրներ ունենալով, կարող են հեշտորեն գտնել իրենց տեղը Կանադայի արաբական համայնքում:

«Ադոնիսի» նման հանրախանութը, որում արաբական և կանադական մշակույթները  ապրում են կողք կողքի և լրացնում մեկը մյուսին, կարող է օգնել նորեկների հարմարվելու հարցում, ովքեր իրենց համար միանգամայն նոր քաղաքում ցանկություն ունեն զգալ ինչպես իրենց հարազատ տանը:

Պարենային ապրանքների սեղանների վրա նրանք կարող են գտնել իրենց հարազատ «հալալ միսը», համեմունքները, տարամասալատան (ապխտած ձկնկիթով արևելյան աղցանը)  «Ալուազահ» թեյը, որը փաթեթավորվել է արաբական ձևով, ինչպես նաև  թարմ բահլեի թևերը  և այլ բազմամշակութային սննդատեսակներ, որոնք  մարդիկ նախկինում այստեղ չեն տեսել:

«Այսօր  առաջին աշխատանքային օրս է: Չեմ կարող հավատալ, որ արդեն մեկնարկել եմ իմ լրիվ աշխատանքային դրույքով գործը՝ Կանադա ժամանելուց ընդամենը 2 շաբաթ անց»,- ասում է 26-ամյա հայուհին՝ Մարալ Խանջյանը: Նա Հալեպում համալսարանի տնտեսագիտության բաժնի մագիստրատուրայում էր սովորում և այստեղ եկել է մենակ՝ եկեղեցական խմբի հովանավորությամբ:

Նրա ղեկավարը՝ Մարուա Ալջոբորին՝ գլխավոր գանձապահը, ասում է, որ նոր աշխատակիցները ձգտում են սովորել, չնայած շատերը սարսափում են նոր միջավայրի գաղափարից:

«Նորեկների համար այստեղի աշխատանքը չի կարող համեմատվել իրենց նախկին աշխատանքների հետ, բայց սա հիանալի հնարավորություն է նրանց ինտեգրման համար»,-ասում է Ալջոբորին՝ իրաքցի պաշտոնյան, որ մի քանի տարի է՝ ինչ բնակվում է Կանադայում:

«Մեր հաճախորդները շատ բազմազան են, և նորեկները ստիպված են անընդհատ տարբեր տեսակի մարդկանց հետ առնչվել: Նրանք տեղ ունեն բարելավելու իրենց խոսակցական լեզուն և վստահություն ձեռք բերելու: Կարող են պրոֆեսիոնալ կապեր հաստատել և վերջապես շատ բաներ սովորել Կանադայի մասին»:

Թաուիլն ասում է, որ նշված աշխատատեղերը նախատեսված չէին սիրիացի փախստականների համար,  բայց մթերային շղթան ուղղակի մեծանում է ու կարիք ունի ավելի ու ավելի շատ մարդկանց:

«Մենք տրամադրում ենք աշխատատեղերն այն մարդկանց, ովքեր ունեն համապատասխան հմտություններ», -բացատրում է նա, - «Մենք կարող ենք աշխատանքի վերցնել շատերին, բայց առայժմ վերցնում ենք ամեն ընտանիքից մեկին, ով ունենում է դրա ցանկությունն ու կարիքը:

Ես այստեղ առևտուր էի անում մեկի հետ, որ եկեղեցուց էր և որ օժանդակում էր իմ ընտանիքին: Ես նրան հարցրի՝ աշխատանք չունե՞ն արդյոք ինձ համար: Դա իմ՝ Կանադա ժամանելուց ընդամենը երեք օր անց էր»,- պատմում է 48-ամյա տղամարդը, որն աշխատանքից հետո շաբաթական երեք անգամ անգլերենի դասերի է հաճախում:  «Ես ուղղակի շատ հաջողակ մի տղա եմ»:

Խանութում աշխատող մեկ հայ՝ Հակոբ Կուճուրնյանն ասում է, որ ինքը Սիրիայում աշխատում էր մեքենաների բրենդային խանութում, բայց ուրախ է մսի խանութում որպես օգնական աշխատելու համար:

«Սա միանգամայն այլ է, բայց նորմալ է, որովհետև ես անգլերեն հաղորդակցվելու հետ խնդիրներ ունեմ»,-պատմում է 46-ամյա տղամարդը՝ թարգմանչի օգնությամբ: «Կինս և ես այստեղ մեր որդու համար ենք եկել: Մենք ուզում ենք նրա համար ապագա ապահովել: Ոնց որ թե մենք դա կարող ենք անել այստեղ՝ Կանադայում»:

 

Agop Kojournian carries a tray of meat while  working in the meat department at Adonis supermarket in Scarborough. He used to work at a body shop in Syria and is delighted to have landed a job so quickly after arriving in Canada.

Հակոբ Կուճուրնյանը

Համաշխարհային տնտեսագիտական կանխատեսումներ անելու փոխարեն, Ծիլա Բեյուկյանը,  որ  տնտեսագետի կոչում ունի, «Ադոնիսում» դեկտեմբերի 22-ից սկսած աշխատում է որպես գանձապահ:

«Չեմ մտածում, որ ուսումս ջուրն է ընկել»,-ասում է 27 ամյա աղջիկը, որ Տորոնտո  է ժամանել  ամուսնու՝ կրկին հայ Ջորջ Քեչեբաշյանի հետ,  դեկտեմբերի 15-ին: Նրանք շատերի պես այստեղ են եկել Սիրիայից Լիբանան ճանապարհով:   Ես այստեղ երջանիկ եմ: Աշխատում եմ շատ հաճելի մարդկանց հետ: Նրանք իմ նոր ընտանիքն են»,-ասում է Ծիլան:

Կանադական մամուլը ներկայացնում է մի քանի տասնյակ սիրիացի փախստականների հաջողակ կյանքը՝ Կանադայում, նշելով, որ նրանց մեծ մասը սակայն, միջավայրին հարմարվելու խնդիր ունի: Շատ մարդիկ, հանդիպելով դժվարությունների, հետադարձ հայացք են նետում դեպի Սիրիա՝  փնտրելով իրենց նախկին կյանքը: 

 

Dzila Beoyoukian bags groceries at Adonis supermarket in Scarborough. The Syrian refugee, who has a degree in economics, is happy to have landed a job so quickly after her arrival in Toronto in December.

 Ծիլա Բեյուկյանը 

 

Grbed Ashjian stacks fresh pitas at Adonis supermarket. He had been involved in designing pita manufacturing machines in Syria. He considers himself lucky to have a job here.

 

Կարապետ Աշճյանը  «Ադոնիս» սուպերմարկետում թարմ արաբական հացեր (պիտա) է տեղավորում: Սիրիայում նա պիտա արտադրող մեքենաների նախագծմամբ էր զբաղվում: