Այսօր՝ յունիս 17-ին, Shamshyan.com-ին զանգած են հայ վարորդներ, որոնք արդէն 10 օր է՝ կը գտնուին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքին՝ Ագարակի անցակէտի մօտ, սակայն չեն կրնար մուտք գործել Հայաստան։
«Ագարակի անցակէտում հայ վարորդները անտեսուած վիճակում են այն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց իրանցիներն առանց որեւէ խնդրի ե՛ւ դուրս են գալիս, ե՛ւ մտնում են, իսկ մենք արդէն 10 օր կանգնած ենք ու յոյս չունենք, որ մօտակայ օրերին կարանք դուրս գանք այստեղի անցակէտով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսուել է մեր բողոքը։ Մեծ թուով բեռնատարներ մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու յոյս չունեն»,- նշած են անոնք: