image

Զրպարտութիւններու դիմաց՝ Մասյացոտնի Թեմը կը ներկայացնէ ֆինանսական հաշուետուութիւնը

Զրպարտութիւններու դիմաց՝ Մասյացոտնի Թեմը կը ներկայացնէ ֆինանսական հաշուետուութիւնը

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ) Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցիալական հարթակներում տարածվող խեղաթյուրված տեղեկությունները, մասնավորապես Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց միացել է նաև Սյուզի Բադոյան անուն-ազգանունով հանդես եկող լրագրողը՝ տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր Մասյացոտնի թեմում տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ, գումարների վատնում և անհիմն ծախսեր, հարկ ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել 2026 թվականի Մասյացոտնի թեմի հաշվարկային հաշիվներից «դուրս հանված» դրամական միջոցների համառոտ պատկերը։ 

📍Պետք է ընդգծել, որ 2026 թվականի Մասյացոտնի թեմի տարեկան բյուջեն հաստատվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի կողմից։ Մասյացոտնի թեմը ստեղծման օրից Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ և հայրական օրհնությամբ կազմավորվել է զրոյից, և նույն կերպ զրոյից ձևավորվել է նաև թեմի բյուջեն։

 ✔️Պաշտոնապես և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով։

 ✔️Թույլ չենք տալու, որ հանրությանը մոլորեցնելու միջոցով այդ միջոցները օտարվեն թեմից եւ թեմի առաջնորդի վերահսկողությունից եւ ծառայեցվեն պետության, ազգի, եկեղեցու, թեմի և թեմի բարեխնամ առաջնորդի դեմ։ ✔️Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը․ • Մոմի ձեռքբերում — 11,695,000 դրամ • Վաճառքի համար նախատեսված ապրանքների ձեռքբերում — 2,148,000 դրամ • Աշխատավարձ՝ 23 անձի համար, 4 ամսվա կտրվածքով — 6,249,475 դրամ • Գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 125,530 դրամ

 • Բենզինի ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 2,403,200 դրամ • Կոմունալ վճարներ — 441,414 դրամ • Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, բնապահպանական հարկ և ԱՊՊԱ — 78,470 դրամ • Քարոզչական առաքելության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 700,000 դրամ • Ներկայացուցչական ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 1,000,000 դրամ

 • Հյուրասիրության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 750,000 դրամ • Օգնություն աշխատակիցներին և այլ անձանց՝ նախատեսված նախահաշվով — 1,440,000 դրամ 

• Բանկի կողմից գանձված գումար — 5,000 դրամ • Ավանդի ներդրում — 40,000,000 դրամ Ընդհանուր դրամական ելքերը կազմել է 67,036,089 դրամ։ Հետևաբար ակնհայտ է, որ տարածվող մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեն և կրում են բացառապես զրպարտչական ու մանիպուլյատիվ բնույթ։ Զրպարտչական արշավի շարունակության պարագայում համապատասխան անձինք պատասխանատվության կկանչվեն իրավական դաշտում։ Աղոթքով եւ օրհնությամբ՝ Առաջնորդություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի Թեմի։ 

 

 

12.05.2026