image

Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

 

«Սասունցի Դավիթ» արձանի խորհրդանիշերը. ներկայացնում է Երվանդ Քոչարի թանգարանը

1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:

2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է:

3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է նաեւ էպոսի ծագումնաբանությանը:

4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չէ՞ որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:

5. Դավթի տաբատը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:

6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն եւ ավլում հայկական հողը ոսոխի շնչից։




«Սասունցի Դավիթ» ձիարձանը հայ մեծ քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ստեղծագործությունն է.  այն Երևանում տեղադրվել է 1959 թվականին: Կայարանամերձ հրապարակը, որտեղ տեղադրված է արձանը, կոչվում է Սասունցի Դավթի հրապարակ: 
Արձանն առաջին անգամ այնտեղ տեղադրվել է  1939 թ.-ին ու մնացել մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվել է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի»  կոչվելուն ու այդպես արձանը ոչնչացվել է։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957-ին որոշել են վերականգնել արձանը եւ այն նորից տեղադրվել է 1959-ին: