image

Ինչ է սէրը...

Ինչ է սէրը...

Ի՞նչ է սէրը, անկեղծ սէրը, ինձ հարցնում ես, 

Ինչո՞ւ յաճախ քո կեանքի հետ շփոթում ես, 

Մէկ ասում ես, ցաւ է սէրը, մէկ էլ՝ բախտ է, 

Լսիր սիրոյ քո սոխակին, շըւար ընկեր:

 

Թէ որ դիտես պարզ աչքերով այս աշխարհը, 

Եւ կամենաս ներել մարդոց չար մտքերը, 

Ու որոնես տէր Աստըծոյ խաղաղ կամքը, 

Դու կ'իմանաս, անկեղծ սիրոյ, վե՛հ իմաստը:

 

Առանց սիրոյ, աշխարհն նոյնիսկ կ'անհետանայ, 

Եւ հանդուրժող խօսքը սրտիդ որբ կը մնայ, 

Երբ անջատէ խիղճը սրտէդ, միտքըդ խելառ, 

Դու այս տաղով, լուսաւորէ՛ կեանքըդ խաւար:

 

Թէ որ դիտես պարզ աչքերով այս աշխարհը, 

Եւ կամենաս ներել մարդոց չար մտքերը, 

Ու որոնես տէր Աստըծոյ խաղաղ կամքը, 

Դու կ'իմանաս, անկեղծ սիրոյ, վե՛հ իմաստը:

 

ԿԱՅԼԱԿ 

(Մայիս 16, 2011)

«Սէր Ու Կրակ» գիրքէն

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...