Կարօտ եմ անուշ շրթերիդ,
մատաղ լինեմ էդ քո ճամբին։
Ամէն անգամ որ քեզ յիշեմ,
ցաւը հոգւոյս կը մոռանամ,
Վարդը սիրոյ քաղել կուզեմ,
փուշերն արգելք են անհամար։
Այս աշխարհում ուր էլ գնաս,
իմ նման սէր չկայ յարմար,
Հաւատա՛ ինձ, իմ քնքուշ եար,
աշուղ եմ դարձել քեզ համար։
Լսիր եար ճան, ձայնը սրտիս,
լըսիր թէ ոնց տրոփում է,
Իմ տառապած դաժան կեանքիս,
պահել եմ քեզ սիրոյ յոյսեր,
Եւ սպասում յաւերժ դարձիդ,
երազում արեւ քո տեսքին,
Կարօտ եմ անուշ շրթերիդ,
մատաղ լինեմ էդ քո ճամբին։
Լսիր ինձ եար, մի՛ հեռանար,
անկեղծ սէրըս մի մոռանար,
Սպասում եմ, վերադարձիր,
առանձին ես չեմ դիմանար։
Ունեմ տխուր, տրտում օրեր,
Ցաւեր, տարտեր, անձրեւ աչեր,
Բայց շատ ունեմ սիրոյ խօսքեր։
Քո սէրն է ինձ մի բան թողել,
Որպէս յատուկ կեանքի ընկեր՝
Դու եղել ես իմ սրտի տէր։
ԿԱՅԼԱԿ
«Կրակ ու սէր»
(Մարտ 20, 1998)