image

ՀՀ կառավարությունը 8 տարում 542 միլիոն դոլար գրանտ է ստացել

ՀՀ կառավարությունը 8 տարում  542 միլիոն դոլար գրանտ է ստացել

Հայաստանի կառավարությունը 2007-ից 2014 թվականներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությոան փորձագետ Հրայր Մանուկյանը՝ հիմնվելով պետական բյուջեի վերջին 8 տարվա հաշվետվությունների վրա։

Ամենաշատ դրամաշնորհներն ստացվել են 2011-ին, ինչը պայմանավորված է Եվրամիության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի կողմից ֆինանսավորման կտրկուկ ավելացմամբ։ Եվրամիությունն այդ տարի աննախադեպ ծավալի՝ ավելի քան 57 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել միայն «Մակրոֆինանսական աջակցություն» և «Ընդհանուր բյուջետային աջակցություն» ծրագրերի շրջանակներում։

Ընդհանուր առմամբ վերջին 8 տարիների դրամաշնորհների մեծ մասը՝ մոտ 51%-ը, ստացվել է ԵՄ-ից, ԵՄ երկրներից, կամ էլ եվրոպական բանկերից ու կազմակերպություններից։ Ավելի քան 32%-ն էլ ստացվել է ԱՄՆ-ից։ Երրորդ տեղում ամերիկյան «Լինսի» հիմնադրամն է՝ մոտ 10%-ով, իսկ չորրորդում՝ Համաշխարհային բանկը՝ 4.6%։

 

աղբյուր` epress.am