image

Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները

Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրություն։

«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվում պահվող հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի արխիվի ու թանգարանային ֆոնդերի բնօրինակ նյութեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն: 


Ինչպես նշեցին ցուցադրության հեղինակները, ցուցադրության նպատակը ցեղասպանությունների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն է։ Գիտաժողովների սրահում ՀՑԹԻ հիմնադրամի փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը «Երեխաները և ցեղասպանությունը. հայ երեխաների բռնի տեղափոխումը Մեծ եղեռնի տարիներին» թեմայով դասախոսություն կարդաց: Ի դեպ, հենց տիկին Գզոյանի ջանքերով և տարիներ առաջ կատարած հետազոտական աշխատանքի շնորհիվ է ՀՑԹԻ արխիվ տեղափոխվել Ազգերի լիգայի արխիվում պահվող Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո հայ երեխաների մասին եղած հսկայածավալ տեղեկությունը: Այս ցուցադրության մեջ ընդգրկված էր եղած նյութերի միայն մի փոքր հատվածը:


Թանգարան-ինստիտուտ