image

Հայկական երկաթուղիներու կառավարման հարցով Ռուսիոյ հետ «սուր լուծումներ»ու պիտի չերթանք․ Փաշինեան

Հայկական երկաթուղիներու կառավարման հարցով Ռուսիոյ հետ «սուր լուծումներ»ու պիտի չերթանք․ Փաշինեան

Մենք երկաթուղիի հետ կապուած իրադրութեան մէջ կ՚ուզենք բարեկամական լուծում, չենք ուզեր երթալ սուր լուծումներու: Այս մասին ճեպազրոյցի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Պէտք է փոխադարձաբար հասկանանք եւ ընկալենք իրար շահերը, ու գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խօսել եմ այն մասին, որ կոմպրոմիսներից մէկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կոնցեսիոն իրաւունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, կարող են լինել որոշակի բաժնետիրական կոնֆիգուրացիաներ, որտեղ տոկոսային բաշխուածութիւնը լինի այնպէս, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրուելու պատմական հնարաւորութեանը չխոչընդոտի։ Մենք չենք ուզում պայմանագրի խզում, լուծարում, ես որեւէ խնդիր չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերութեան կառավարման ներքոյ գտնուելու հետ։

Միջազգային լոգիստիկ ծառայութիւնների կողմից մենք տեսնում ենք, որ երկաթուղու հատուածում ներդրումային հետաքրքրութիւն չեն ցուցաբերում, մենք առաջարկում ենք, իսկ իրենք խուսափում են այդ թեմայից, եւ մենք արդիւնքում հասկանում ենք՝ պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնւում է ռուսական կառավարման ներքոյ։ Մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք, մեր պրոբլեմը այն իրավիճակի մէջ է, որ հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարաւորութիւնը՝ ինտեգրուելու միջազգային տրանսպորտային ցանցին»,– նշած է Փաշինեանը։