Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:
Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:
Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):
Միջոցառմանը ներկա են եղել մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից, տեղեկանում ենք pinkarmenia.org կայքից: