image

Քեզ նուիրեմ

Քեզ նուիրեմ

Ինչ արժէ էդ սիրուն ադամանդը,

որ ծովու յատակն է,

Ինչ իմաստ ունեն էդ խոստումները,

որ քո սրտումըն են,

Գիտես որ աշխարհներ որոնել եմ ես,

քո նման սէր ոչ մի տեղ չեմ գտել,

Թոյլ տուր որ անցնեմ սրտիդ էդ ճամբէն՝

որ տակաւին ուրիշ մէկին չես թողել։

Հեռու նայիր, ինչ որ տեսնես, էդ բոլորը քեզ ես նուիրեմ,

Օրէ օր դեռ զգում եմ՝ իմ սէրը մեծանում է։

Խօսք կը տամ թէ կեանքից էլ աւելի

քեզ պիտի փայփայեմ,

Ու խայթող փշերը քո վարդերի,

սիրովըս խորտակեմ,

Միայն թէ հասկանամ անկեղծ սիրում ես,

հաւատա թէ հրաշքներ կը գործեմ,

Էդ մութ եւ ալեկոծ ծովու յատակից,

անպայման թէ ադամանդը քեզ բերեմ։

Հեռու նայիր, ինչ որ տեսնես, էդ բոլորը քեզ ես նուիրեմ,

Օրէ օր դեռ զգում եմ՝ իմ սէրը մեծանում է։

 

ԿԱՅԼԱԿ

(2006)

«Սէր Ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...