image

Հայաստանի մէջ 19-ամեայ զինուոր մը մահացած է

Հայաստանի մէջ  19-ամեայ զինուոր մը   մահացած է

ՀՀ հիւսիսարեւելեան սահմանագօտիին վրայ, ծառայողական պարտականութիւնները կատարելու ժամանակ զինծառայող մահացած է:

Այս մասին ֆէյսպուքեան իր էջին յայտնած է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

Գրառումը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.

«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»: