image
Հրատապ լուրեր:

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զnհաբերած է գիտակցաբար». Սերժ Սարգսեան

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զnհաբերած է գիտակցաբար». Սերժ Սարգսեան

Պէտք է յստակ ընդգծեմ կարեւոր հանգամանք մը՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեցաւ, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերած է գիտակցաբար: Այս մասին 28 դեկտեմբերին դատարանի բակին մէջ լրագրողներու հետ զրոյցին նշած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը:

«Երբ որ նա խօսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ է խաղացրել իր գլխին: Ուղղակի ես չհասկացայ, թէ որ մահակների մասին է խօսում  կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրաւոր յայտարարութիւն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պէտք է որոշուի ազատ կամաարտայայտութեամբ:

Ո՞ր երկրի մասին է խօսում, ու՞մ մասին է խօսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցէ այն երկրի, որը մեզ միլիառներով անվճար սպառազինութիւն է մատակարարել: Եւ ինչը ամբողջութեամբ ինքը յանձնել է Ադրբեջանին:

Բայց գոնէ, հասկացանք բոլորս իր խոստովանութիւնը եւ ինքը շատ ճիշդ է ասում, միակ ճիշդ բանը, որ ասել է: Ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»,-ըսած է Սերժ Սարգսեանը: