image

Վեճի պատճառով սպանվել է պոլսահայ համայնքի անդամ Հակոբ Դեգիրմենջիօղլուն

Վեճի պատճառով սպանվել է պոլսահայ համայնքի անդամ Հակոբ Դեգիրմենջիօղլուն

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հայտնաբերվել է 64-ամյա Հակոբ Դեգիրմենջիօղլուի դին։ Ոստիկանության հետաքննությունը պարզել է, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է։

Սպանությունը կատարել է զոհի հարևանը՝ 45-ամյա Մեհմեդ Շերիֆ Թայիքը։ Ըատ տեղեկությունները, հենց ինքը՝ հարևանն է զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով, թե Դեգիրմենջիօղլուի տնից տհաճ հոտ է գալիս։ Սակայն իրավապահները պարզել են, որ նա բազմաթիվ դանակի հարվածներով սպանել է տարեց տղամարդուն։

Ձերբակալված հարևանը խոստովանել է մեղքը։ Նա հայտնել է, որ իրենց միջև վեճ է առաջացել տան վարձակալության պայմանագրի շուրջ։ Դատարանի որոշմամբ կասկածյալը կալանավորվել է։