Հալեպի Սուլեյմանիե թաղամասում գտնվող ընտանեկան արհեստը՝ վարսավիրությունը Ավո Հեքիմյանը Հայաստան է տեղափոխել: 1957-ից նախ հայրն է զբաղվել վարսավիրությամբ, հետո ինքն է ժառանգել հայրական գործը: «Մեր երազն էր մի օր գալ և Հայաստանում ապրել»,-Հանրային հեռուստաընկերության նկարահանած տեսանյութում ասում է Երևանում հաստատված վարսավիրը: Նա Երևանում է երկու որդիների և կնոջ հետ, ունեին Կանադա գնալու հնարավորություն, սակայն ճամբի կեսից մտքափոխվել են: Երևանում գործող սիրիահայ վարսավիր Ավո Հեքիմյանի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: