image

Հայ որբերի երախտիքի նվերը` ԱՄՆ նախագահին

Հայ որբերի երախտիքի նվերը` ԱՄՆ նախագահին

Պատկերում՝ Ղազիրի (Բեյրութ) ամերիկյան որբանոցի հայ աղջիկներն են, լուսանկարված որբանոցին կից գործող գորգագործական արտադրամասի տնօրեն Յակոբ Կունցլերի հետ: Նրանք ցուցադրում են իրենց իսկ ձեռքով գործած մեծ գորգը, որը հայտնի է «Հայ որբերի գորգ» անվանումով: 10 ամսում պատրաստված այս գորգը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության պատճառով որբացած հայ աղջիկները 1925-ի Սուրբ ծննդյան տոների նախօրեին նվիրել են ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ որպես երախտիքի նշան իրենց ցուցաբերված ամերիկյան մարդասիրական օգնության: Այն պաշտոնապես  Սպիտակ տանը ներկայացվել է 1925 թվականին: Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ տարավ: 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը: 2014 թվականի նոյեմբերին գորգը  ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Երեք նվեր նախագահներին՝ որպես երախտիք արտերկրում ամերիկյան մեծահոգության»:

Գորգի վրա արված զարդերը, բույսերը և կենդանիները ներկայացնում են եդեմական պարտեզը, մինչդեռ սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում՝ հայերի տեղահանություն և կոտորած օսմանյան թուրքերի կողմից։