Աշխարհի ամենամեծ առեւտրի կենտրոնում` «Դուբայ Մոլում» հոկտեմբերի 29-ին եւ 30-ին տեղի է ունեցել իտալական Vogue ամսագրի կազմակերպած նորաձեւության ցուցադրությունը` Vogue Fashion Dubai Experience խորագրով, որը կազմակերպել է անշարժ գույքի միջագային Emaar ընկերությունը: Ցուցադրությանը մասնակցել են աշխարհահռչակ դիզայներներ: Vogue Fashion Dubai Experience միջոցառման կայքը առանձնահատուկ շեշտել է նշանավոր հայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի աշխատանքների յուրահատկությունը: Հայ դիզայներն իր նոր աշխատանքներով ապշեցրել է Մերձավոր Արեւելքի նորաձեւության մայրաքաղաքի հյուրերին: Իր նոր հավաքածուի մեջ «խելահեղ ստեղծագործող» համարվող Գրիգոր Ջաբոտյանը նուրբ ճերմակ ժանյակի հետ համադրել է մորթի, ինչը նորաձեւ է լինելու առաջիկա տարիներին: