Սահմանազատումը տեղի ունեցած է 1976 թուականի քարտէզներով, որոնք հերթապահութեան գործընթաց անցեած են 1979 թուականէն:
Այս մասին Կառավարութեան նիստի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Մեզ համար սկզբունքային էր, որ Սահմանազատման գործըթացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թէ նոր սահման ստեղծենք, այլ նախկինում Ալմաթայի հռչակագրով վերահաստատուած սահմանները վերարտադրենք:
Սրա համար նախ մենք յղում էինք անում Ալմաթայի հռչակագրին, եւ ապրիլի 19-ին դա արձանագրուեց: Հիմա նաեւ մենք քարտէզների յղումը ունենք, եւ դրանք Խորհրդային միութեան դե իւրէ իրաւական նշանակութիւն ունեցող վերջին քարտէզներն են:
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնեղով, որտեղով անցնում է: Սա նոյնպէս չափազանց կարեւոր սկզբունք է, որովհետեւ եթէ մենք գնայինք այն տրամաբանութեամբ, որ այս սզբունքից շեղուելով պէտք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կը նշանակէր, որ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների յարատեւ աղբիւր:
Այս սկզբունքով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթէ դուրս չենք բերել, առնուազն էականօրէն նուազեցրել ենք»,- ըսած է ան: