«Իմ ընկերներ, ներկայ ու նախկին, ինձ ճանաչող ու չճնաչող մարդիկ, ես հասկացայ, որ անգամ համաժողովրդական ոգեւորութիւն ու խանդավառութիւն կիսելիս հնարաւոր ա սխալուել: Ես սխալուել եմ»,-դիմատետրեան իր էջին գրած է երգահան եւ թատերագիր Քրիստ Մանարեանը:
«Ներողամտութիւն հայցելը թւում ա ինքնախաբէութիւն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակաւորումներն ու վիրաւորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին: Հերթական անգամ խօսքի մարդիկ աւերեցին գործի մարդկանց կառուցածը»,-աւելցուցած է ան: