image

Երգչուհի Սոնայի համերգը, նուիրուած՝ Արցախին (Լուսանկարներ)

Երգչուհի Սոնայի համերգը, նուիրուած՝  Արցախին (Լուսանկարներ)

«Ահա ընկղմուեց ու ծածկուեց անհետ

Արարածներիդ չարութիւնն համայն

Քո երկայնամիտ կամքի լոյսի մէջ,

Ինչպէս չնչին մեգն արեւի տապում.

Այդ են վկայում նաեւ հենց այստեղ

Մեր իսկ էութեան յատուկ բարքերն ու կրքերն ամենքի»:

Նարեկացիի այս տողերով սկսաւ երգչուհի Սոնայի «Քո հրեշտակը»/«Твой Ангел» խորագրով յատուկ համերգը՝ նուիրուած Արցախեան պատերազմին հերոսաբար զոհուած զինուորներու յիշատակին: Երգչուհիի խօսքով՝ այս համերգն իր համար զգացական առումով կ'առանձնանայ.«Սա իմ կամքն է, իմ հոգու ու սրտի պարտքը. Աստուած է ինձ այս տաղանդը տուել, ես էլ պէտք է այն կիսեմ: Այսօր ինձ համար շարքային համերգ չէ, այն էմոցիոնալ առումով շատ տարբերուող է»,-ելոյթին ընդառաջ նշած է Սոնան:

Համերգի ոչ մէկ տոմս չէ վաճառուած, եղած են միայն հրաւիրատոմսեր:

 

 

«Հրաւիրել ենք զոհուած զինուորների ընտանիքների անդամներին, վիրաւորում ստացած զինուորներին՝ իրենց սիրելիների կամ ընտանիքի անդամնրի հետ, հրաւիրուած են նաեւ Ապրիլեան պատերազմի մասնակիցներ, բժիշկներ, որոնք աշխատել են պատերազմի դաշտում, առաջնագծում եղած այլ մասնագէտներ: Շատերն իրենք են զանգահարել եւ ցանկութիւն յայտնել ներկայ գտնուելու համերգին: Գիտէ՞ք՝ այստեղ ինձ սիրել-չսիրելու հարցը չէ. ինձ հաւատում են, ինչն ինձ համար շատ աւելի կարեւոր է»,-աւելցուցած է ան:

Պատերազմէն ետք սա Սոնայի առաջին համերգն էր: Երգչուհին նշած է, որ այն բարեգործական բնոյթ պէտք է կրէր.

 

 

«Այս տարի իմ ստեղծագործական գործունէութեան 30-ամեակն է, ինչի առթիւ պատրաստւում էինք մենահամերգ ունենալ Հայաստանում, Մոսկուայում, նաեւ՝ Արցախում... Բայց համարում եմ, որ հենց բարեգործական համերգով պէտք է սկսէի այս տարին, սա իմ հոգու պարտքն է: Հիմա շատ կարեւոր է հայի ոգին պահպանելը: Ես պատրաստ եմ հանդիսատեսին ե´ւ ջերմութիւն տալ, ե´ւ նրանցից այդ ջերմութիւնը ստանալ»:

Համերգի ընթացքին Սոնան կատարած է մօտ 30 երգ: Անոր նուագակցած են իր խումբն ու վոքալիսթներ՝ Տիոմը, Անահիտ Շահպազեանը եւ Անահիտ Պետրոսեանը: Համերգին ելոյթ ունեցած են նաեւ Արամէն, Սարգիս Եղիազարեանը, Կարէն-Սեւակ զոյգը եւ Ռաիսա Աւանէսեանը:

 

 

Նիւթը՝ NEWS.am STYLE-էն