image
Հրատապ լուրեր:

Երեւանում` փողոցում նորածին են գտել. News.am

Երեւանում` փողոցում նորածին են գտել. News.am

Երեւանի Արցախի պողոտայի 8/4 հասցեում նորածին երեխա են գտել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են Ոստիկանության լրատվության բաժնից:«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել»,- նշել են ոստիկանությունից։ Երեխան ողջ է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ: