Այս կեանքն է նման աշխարհի, մէկ արեւ, մէկ անձրեւ ունի,
Ամէն սէր իր բաժանմունքին՝ արցունք կը տեսնի։
Թէ գրեմ օրէնքը կեանքի, յուսախաբ ցաւերը սրտի,
Շատերի յոյսերը կանհետին։
Ամէն իղձ որ ունեցել եմ, ամէն շունչ որ խոստացել ես,
Տուր նրան բոլորն էլ, Աստուա՛ծ իմ։
Կարօտի տանջանքի էլ չեմ դիմանայ,
Ափսո՜ս, սիրտըս ուզում է քեզ մոռանալ։
Փնտռում եմ արդէն, նոր կեանք, նոր երազ,
Քո սէրից էլ յոյս չկայ։
Չեմ կարող միտքըս հասկացնել, ցաւերըս չեմ կարող պատմել,
Ինչ ասեմ այսպիսի բախտին, չեմ կարող փոխել։
Մի ընկեր չկայ բաժակիս, պատասխան չկայ բաղձանքիս,
Չեմ գտնում դարման իմ ցաւերին։
Բա՛ւ է իմ սէրը խորտակես, բաւ է իմ սիրտը դու այրես,
Բաւ է դու չարչարես իմ հոգին։
Կարօտի տանջանքի էլ չեմ դիմանայ,
Ափսո՜ս, սիրտըս ուզում է քեզ մոռանալ։
Փնտռում եմ արդէն, նոր կեանք, նոր երազ,
Քո սէրից էլ յոյս չկայ։
ԿԱՅԼԱԿ
«Սէր ու կրակ» գիրքէն
(2006)