image

Դէպի Երեւան քալող Դիմադրութեան 4-րդ խումբը ընթացք առաւ Սարդարապատէն

Դէպի Երեւան քալող Դիմադրութեան 4-րդ խումբը  ընթացք առաւ  Սարդարապատէն

Արմաւիրի մարզէն` Սարդարապատի յուշահամալիրին մօտրն այսօր` Ապրիլ 28-ին, սկսաւ «Դիմադրութիւն» շաժման 4-րդ խումբի քայլերթը դէպի Երեւան:

«Անցնող 4 օրերին  տարբեր վայրերից իրազեկման երթերն արդէն մեկնարկել են: 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսուեց Տաւուշից, որը եղել է հերոսական, ցաւօք սրտի, այս շաբաթներին իշխանութիւնը չի խորշում խօսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել  սահմանապահ Տաւուշը:

Երկրորդ վայրը նոյնպէս խորհրանշական է`  Տիգրանաշէնը, Երասխի բարձունքը: Իշխանութիւնը խօսում է  Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է  հայոց աշխարհը:

Երրորդ վայրը Բաշ Ապարանն է, եւս խորհրանշական, եւ չորրորդը` Սարդարապատ, այն  Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցաւ հայութեան կենաց-մահու կռիւը: Այդ օրերին  Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին Բեկ-փիրումեանները, Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, որն  անձնուիրաբար կռուեց: Այսօր հերթը մերն է` Սարդարապատից յանուն Արցախի:

Մայիսի 1-ին լինելու ենք Երեւանում, բոլոր ուղիներով շարժուող մեր զինակիցները լինելու են Երեւանում` վճռական այն պայքարին, որը բերելու է խաղաղութիւն,  ապահովութիւն, արժանապատուութիւն մեր երկրին», յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արամ Վարդեւանեանը քայլերթի մեկնարկին ուղիղ եթերով նշեց. «Մենք յաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողութիւններում եւ արդիւնքի հասնելու ենք միասին»:

Երթի մեկնարկին բոլորը կատարեցին «Սարդարապատ» երգը, այնուհետեւ Սարդարապատի յուշահամալիրի տարածքին բարձրացուեցաւ Արցախի Հանրապետութեան դրօշը: