image

Դեն Գիլմորը ժամանելու է Հայաստան

Դեն Գիլմորը ժամանելու է Հայաստան

Առաջիկա  օրերին Հայաստան է ժամանելու թվային մեդիաաշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը`  ամերիկացի գրող, ակտիվ բլոգեր, լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց Դեն Գիլմորը: Այդ մասին «Արեւելքին»  տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան»  հիմնադրամի գրասենյակից: Հիմնադրամի գրասենյակում էլ տեղի է ունենալու հանդիպում` մի շարք աշխարհահռչակ նախագծերի հեղինակի հետ: 

Դեն Գիլմորը  ԱՄՆ Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավարն է,  «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակը:

 

Գիլմորը 1994-2005 թվականներին թղթակցել է Սիլիկոն Վալիի «Սասն Խոսե Մերքյուրի Նյուզ» (San Jose Mercury News) օրաթերթին, որի ժամանակ դարձել է դոթքոմերի բումի և նրանց հետագա անկման հիմնական մատենագիրը։ 1999 թվականի հոկտեմբերին նա սկսել է «Մերքյուրի Նյուզ»-ի համար բլոգ գրել, ինչն առաջինն է համարվել  ավանդական մեդիա ընկերության համար։ 

 

2007 թվականին Գիլմորը դարձել է առցանց ճանապարհորդական Dopplr հավելում նախագծի համահիմնադիրը:

 

Նրա հայաստանյան հանդիպման մանրամասների մասին կտեղեկացվի նախօրոք: