«Արեւելք»-ի Ստամբուլի աղբյուրների հաղորդմամբ, Ստամբուլի Մալթեփեի համալսարանական հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանն օրերս հարձակման է ենթարկվել իր աշխատած հիվանդանոցում: Բժշկի դեմքը զգալի վնասվել է, մասնավորապես կոտրվել է քիթը, նա վիրահատվել է եւ ապաքինման փուլում է: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին:
Այլ մանրամասներ չեն նշվում, միայն հայտնի է, որ բժիշկը հարձակման է ենթարկվել հիվանդի մոտ ստուգման գնալիս՝ կիրակի, ոչ աշխատանքային օր:
Մանուկ Մանուկյանը Թուրքիայում հայտնի բժիշկ է, դոկտոր, պրոֆեսոր, Թուրքիայի վիրաբուժական ասոցիացիայի, էնդրոկին վիրաբուժության ասոցիացիայի եւ այլ հեղինակավոր կազմակերպությունների պատվավոր անդամ: