image

Բեսլանում սեպտեմբերի 1-ին հիշում են անմեղ զոհերին

Բեսլանում սեպտեմբերի 1-ին  հիշում են անմեղ զոհերին

Ուսումնական տարվա առաջին օրը Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում հիշատակի օր է. քաղաքն արդեն 12 տարի  այս օրը ոգեկոչում է 2004թ. սեպտեմբերի 1-ին ահաբեկիչների կողմից քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: 12 տարի առաջ նոր ուսումնական տարվա առաջին օրը  ահաբեկիչները  պատանդ էին վերցրել քաղաքի թիվ 1 դպրոցի 1200 աշակերտի եւ ուսուցչի: Ահաբեկչական հարձակման եւ դրան հաջորդած գրոհի հետեւանքով զոհվել էր 334 մարդ, որոնցից  186-ը` երեխաներ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւը: