image

«Այսօր նոյնիսկ խօսելուց յուզւում ենք». Վանի միակ հայ բնակչուհի Գայիանէ Գէորգեանի աղօթքը

«Այսօր նոյնիսկ   խօսելուց  յուզւում ենք». Վանի միակ հայ  բնակչուհի   Գայիանէ Գէորգեանի  աղօթքը

«Մենք ամէն տարի   Աղթամարի  Սուրբ Խաչ եկեղեցին կը գնայինք`  Ապրիլ   24-ի   հայոց  զոհերին   համար   մոմեր  վառելու». այս խօսքերը կը պատկանին Վան  քաղաքի միակ  հայ բնակչուհի ՝ Գայիանէ  Գէորգեանին։

Գէորգեան, որ  բաւական երկար ժամանակէ ի վեր  կ՚ապրի  Վանի մէջ նաեւ կը նշէ, որ այս տարի «Քորոնա»ի համաճարակին  հետեւանքով ստեղծուած պայմանները     թոյլ  չտուին, որ  ինք     իր ամէնամեայ ուխտը կատարէ  եւ տան մէջ մնալով     փորձէ  իր աղօթքը լսելի դարձնել։

«Այսօր մեզ համար տխուր  օր է,  եւ նոյնիսկ  խօսելուց  յուզվում ենք:  Ես իմ Վանի բնակարանումս  աղօթում եմ  մեր նահատակների հոգիների հանգստության  համար։ Թող  լինի մեզ բոլորիս առողջութիւն եւ միգուցէ  կը գայ ժամանակը, որ ամէն  ինչ  մեզ համար աւելի լաւ կը լինի»,- մաղթած է տիկին Գայիանէն։

Ինչպէս  «Արեւելք»ին տրամադրուած  տեսանիւթին  մէջ երեւելի կը դառնայ,  տիկին  Գայիանէն    Վան քաղաքի  իր տան մէջ  փորձած է ստեղծել Ծիծեռնակաբերդի  մանրակերտը,  ուր մոմեր վառելով   եւ աղօթելով    վերյիշած ու յարգած է Հայ  Ժողովուրդի  մէկ ու կէս միլիոն հայ  նահատակներու  յիշատակը։