Աշխարհահռչակ հայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը. տեսանյութ, լուսանկար

Աշխարհահռչակ հայ  ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը. տեսանյութ, լուսանկար

Ֆրանսահայ աշխարհահռչակ  ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, մեր հայրենակից Միշել Մոսեսյանի ղեկավարած ճարտարապետական ընկերությունը շահել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում մահմեդական կրոնի գլխավոր թանգարանի ձևավորման համաշխարհային մրցույթը: Այդ մասին տեղեկանում ենք Միշել Մոսեսյանի գրասենյակից: Հայ ճարտարապետին առնչվող այս հանգամանքին այսօր մանրամասնորեն անդրադարձել են նաև արաբական ու բրիտանական կայքերը՝ գրելով, որ Լոնդոնում բնակվող հայ ճարտարապետի գլխավորած Mossessian Architecture ընկերությունը դառնալու է «Հավատի թանգարանի» գլխավոր ճարտարապետության հեղինակը: Թանգարանի կառուցմանը սպասում է ողջ մահմեդական  աշխարհը:

Այն կառուցվելու է մահմեդական աշխարհի սրբավայր Մեքքայից 7 կմ հեռավորության վրա և խորհրդանշելու է մահմեդականության ծնունդը՝ մինչև մեր օրերը: Թանգարանը տարածվելու է 5600 կմ-ի վրա, ունենալու է գերժամանակակից լուծումներ, ինչպես՝ վիրտուալ մզկիթ, աուդիո-վիդեո սրահներ, եռաչափ ցուցադրություն, այգիներ՝ տանիքի վրա, որոնցից մեկն էլ լինելու է «Բերկրության» այգին: Հատկանշական է, որ թանգարանի գլխավոր շենքի քարերը բերվելու են աշխարհի բոլոր մահմեդական երկրներից, իսկ ոլորաձև աստիճանների վրա հերթաբար գրված են լինելու մահմեդական Աստծո բոլոր 99 անունները: 


Makkah Museum by Mossessian Architecture

 

Foster + Partners to design all stations and<br /> trains for new Jeddah transport network

 

 

Միշել Մոսեսյանի գրասենյակը մահմեդական կրոնի և մշակույթի թանգարանը  նախագծել  է ժամանակակից ճարտարապետության նույն  շնչով, որով նախագծված են  Mossessian Architecture-ի՝ աշխարհում հայտնի բազմաթիվ կառույցները:  Հայ ճարտարապետի գլխավորած ընկերությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր մասնաշենքի և հարող տարածքի, Դոհայի  հին քաղաքի կենտրոնի տարածքի վերանորոգման նախագծերի,  Մեծ Բրիտանիայում, արաբական երկրներում բազմաթիվ կառույցների հեղինակ է: 

Միշել Մոսեսյանը դասավանդել է Հարվարդի, Իլինոյսի, Չիկագոյի ու Փենսիլվանիայի համալսարաններում, նա ճարտարապետության դոկտոր է: