Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընտրանի ժամանակակից աստվածաբանական մտքի, հատոր Ա, Տեսական աստվածաբանության հարցեր» (թարգմանությունները՝ Շահե Ծ․ վրդ․ Անանյանի, Ցոլակ սրկ․ Հարությունյանի, Գայանե Ալեքսանյանի և Զարուհի Անտոնյան) աստվածաբանական երկերի ժողովածուն։
Շարքի Ա հատորը ներկայացնում է Ի-ԻԱ դարերի քրիստոնեական աստվածաբանական մտքի տարբեր հարանվանական ներկայացուցիչների առավել կարևոր ու նշանակալի երկերից քաղված և տեսական աստվածաբանության հարցերին վերաբերող հատվածներ։ Սույն հատորն ամփոփում է աստվածաբանության մեթոդների, աստվածճանաչողության, Սրբազան Հայտնության և աստվածաբանական այլ հարցերի վերաբերյալ օրթոդոքս, կաթոլիկ և արևելյան ուղղափառ ավանդությունների աստվածաբանների վերլուծություններն ու դիտարկումները։
Հատորը հասցեագրված է ինչպես աստվածաբանության մասնագետներին, այնպես էլ աստվածաբանությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակներին։
Կազմող և խմբագիր՝
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ