image

Արցախի նախագահն այսօր ալ Ատրպէյճանի հետ կապի մէջ է, ամէն օր կը զանգ Պաքու՝ կը բանակցի վերադարձի համար. Բաբայեան

Արցախի նախագահն այսօր ալ Ատրպէյճանի հետ կապի մէջ է, ամէն օր կը զանգ Պաքու՝ կը բանակցի վերադարձի համար. Բաբայեան

Ես տեղեակ եմ, որ Արցախի նախագահն այսօր ալ Ատրպէյճանի հետ կապի մէջ է: Այս մասին Ազգային Ժողովէն ներս լրագրողներու հետ զրոյցին ըսած է Լեռնային Ղարաբաղի Անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար, պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Բաբայեանը, որ կը մասնակցէր Ազգային Ժողովի քննիչ յանձնաժողովի նիստին։

«Շահրամանեան Սամուէլը, ում դուք շատ սիրում էք, բանակցում է, ամէն օր զանգում է Բաքու, խօսում:

Ինքն իր ելոյթում պարզ ասում է, որ բանակցելու է վերադարձի համար, ես ձեզ հիմա ասում եմ, ինքը բանակցում է: Դուք հարց էք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանութիւն կայ բանակցում է վերադարձի մասին»,-ըսած է ան: