image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկեան Հանրապետութեան նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկեան Հանրապետութեան նորանշանակ դեսպանին

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Դոմինիկեան Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելեանոսին (նստավայրը` Մոսկուայ):

Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնն ու շնորհաւորանքը բերելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդիւնաւէտ առաքելութիւն ի նպաստ հայ-դոմինիկեան յարաբերութիւնների ձեւաւորման եւ ամրապնդման:

Հանդիպմանը նորանշանակ դեսպանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջիկայ իր ծրագրերը` յատկապէս կարեւորելով տնտեսական եւ զբօսաշրջութեան ոլորտներում համագործակցութիւնը: Դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելեանոսը հաւաստիացրեց, որ ջանքեր կը ներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցութեան առաւել զարգացման եւ երկու պետութիւնների բարեկամական ջերմ յարաբերութիւնների զօրացման ուղղութեամբ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ անդրադարձաւ դեսպանի հեռանկարային ծրագրերին` վստահութիւն յայտնելով, որ դրանք կը նպաստեն երկու երկրների  սերտ գործակցութեանը: 

Զրոյցի ընթացքում քննարկուեցին տարածաշրջանում առկայ բարդ իրավիճակին, հայ ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանմանն առնչուած հարցեր: Նորին Սրբութիւնը մասնաւորաբար կարեւորեց Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութեան կանխարգելման, տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման գործում միջազգային հանրութեան հետեւողական քայլերը: