image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արժանթինէն ժամանած պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արժանթինէն ժամանած պատուիրակութիւնը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրաւաբաններից եւ գործարարներից կազմուած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլոյ Գեչիչեանի: 

Տիար Գեչիչեանը, Նորին Սրբութեանը ներկայացնելով հիւրերին, տեղեկացրեց, որ պատուիրակութեան անդամները Հայաստան են ժամանել ի մոտոյ ծանօթանալու հայ ժողովրդին, նրա մշակոյթին, կրօնին, պատմութեանը եւ հոգեւոր արժէքներին: 

Վեհափառ Հայրապետը, իր օրհնութիւնը բերելով ներկաներին, գոհունակութեամբ ընդգծեց, որ երկու երկների  յարաբերութիւնները յատկանշուած են սերտ բարեկամութեամբ եւ Արգենտինան դժուարին իրավիճակներում մշտապէս զօրակից է եղել հայ ժողովրդին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտութեամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Եղեռնից մազապուրծ հայեր հանգրուանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգեւոր կեանքը, եւ իբրեւ արժանավայել քաղաՄացիեր իրենց կարեւոր ներդրումը բերեցին երկրի կեանքի առաջնթացին` վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանութիւնների սերն ու յարգանքը:

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաեւ տարածաշրջանում առակայ իրավիճակին` արգենտինացիներին տեղեկութիւններ փոխանցելով ղարաբաղեան հակամարտութեան սկբնաւորման, 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից շարունակուող արցախահայութեան եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգութիւնների, Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով Արցախում ստեղծուած հումնաիտար ճգնաժամի, ինչպէս նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգեւոր արժէքների ոչնչացման փաստերի վերաբերեալ: 

Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաեւ հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական յարաբերութիւններին եւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում Քոյր Եկեղեցիների հոգեւոր պետերի կողմից ձեռնարկուած քայլերին: