Սիրելի հայրենակիցներ, եթե թույլ կտաք մի դիտողություն-առաջարկություն էլ ես անեմ. պարզապես արդեն ինձ չեմ կարողանում զսպել...
Խնդրում եմ, եկեք մեր էներգիան և ժամանակը իզուր չվատնենք անիմաստ պահանջների վրա։ Անհնար է արգելել զենք արտադրող Ռուսաստանին պատերազմող և վճարունակ մեր հարևաններին զենք վաճառել։ Զենք արտադրողը ցանկացած ապրանք արտադրողի նման շուկա է փնտրում: Ռուսաստանի համար զենքի արտահանման շուկաները չկորցնելը նույնքան կարևոր է որքան գազի, նավթի կամ ատոմակայանների/ռեակտորների շուկան...
Ոչ մի բարոյական կամ բարիդրացիական հորդորներով հարցը չի լուծվելու։ Միակ ճիշտ լուծումը մեր պարագայում երկրի ներսում, կազմակերպված, կաշառակերությունից ու թալանից ազատվելով բյուջեն բազմապատկելն է, վճարունակ դառնալն է ու նորանոր զենքեր գնելն է կամ նրանց տեղական արտադրության կազմակերպելն է։
Ոչ մեկից նեղանալ պետք չէ, ոչ էլ ընկճվել կամ հուսալքվել։
Մեր ամենամեծ հաղթանակը այս վերջին իրադարձություններից հետո մեր նկատմամբ մեր հարգանքի, վստահության վերականգնումն է, մենք արդեն ոչ մի օտարի չենք վստահում ու չենք հավատում և հենց դա՛ է ամենամեծ հաղթանակը։
Եթե ներսից ինքներս մեզ չդավաճանենք ու ինքնակազմակերպվենք ամեն ինչ հասանելի ու իրականանալի կդառնա։