Սուրիոյ մէջ ՀՀ դեսպանութիւնը պատասխանած է վերջին օրերուն յաճախ տրուող հարցերուն.
-ՀՀ քաղաքացիներու եւ ազգութեամբ հայ բնակչութեան տարհանման հնարաւորութիւններ կա՞ն։
-Անվտանգ տարհանման հնարաւորութիւնն այս պահին բացակայում է։ Արտաքին գործոց նախարարութիւնն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին, հնարաւորութեան պարագայում կը դիտարկուեն բոլոր տարբերակները։
Այս ընթացքում դեսպանութիւնը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թուում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերեալ հարցերին:
Մշտական կապ է պահպանուում Սիրիայի պատկան մարմինների եւ համայնքային կառոյցների հետ։
- Հալէպի մէջ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը կը շարունակէ՞ գործունէութիւնը։
- Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Ինչպէս տեղեկացուլ է նախորդ շաբաթ, դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ գլխաւոր հիւպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազօրագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, յաջորդիւ չի կարողացել վերադառնալ Հալէպ։
Գլխաւոր հիւպատոսը եւ Դամասկոսում դեսպանութեան հիւպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։
ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանութեան հետ` զանգահարելով թէժ գծի նշուած հեռախօսահամարին՝ +963960003622 (բջջային):
-Տուժածներու մէջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
-Նոյեմբերի 30-ին Հալէպից դուրս գալու փորձի ժամանակ զոհուած Երուանդ Արսլանեանի՝ ՀՀ քաղաքացիութիւնը հաստատող տուեալներ այս պահին չկան։