Կյանքից հեռացել է լիբանանահայ Վարուժ Դումբալյանը, որ 2017 թվականից ընտանիքի հետ հաստատվել էր Արցախի Աղավնոյում:
Վարուժ Դումբալյանը, չնայած առողջական խնդիրներին, աշխատում էր Աղավնոյի դպրոցում, ուներ մեկ դուստր, կինն էլ զբաղվում էր խոհարարությամբ: Աղավնոն Ադրբեջանին հանձնվելուց հետո նրանց տունը նույնպես մնացել էր ադրբեջանցիներին,Դումբալյանը կնոջ եւ դստեր հետ հաստատվել էր Էջմիածնում: Նա առողջական խնդիրներ ուներ, բնակվում էին վարձով՝ մի կերպ վճարելով տան վարձը: Անտուն մնալուց հետո ունեցած ապրումները ավելի էին սրել Վարուժ Դումբալյանի առողջական վիճակը: Նրա մահվան լուրը հայտնել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը: